«Ատլետիկը» հայտարարել է դարպասապահ Կեպայի տեղափոխության մասին
Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպան տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»:
Իսպանական ակումբը հաստատել է 23-ամյա դարպասապահի տեղափոխությունը:
Լոնդոնցիները խաղացողի համար վճարել են 80 մլն եվրո. այդ գումարը պայմանագրում նշված էր՝ որպես հրաժարագին:
Այսպիսով, Կեպան դարձավ պատմության ամենաթանկ դարպասապահը, ինչպես նաև՝ ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ հունվարին «Ռեալը» պատրաստվում էր «Ատլետիկից» գնել Կեպային 20 մլն եվրոյով, սակայն դարպասապահը երկարաձգել էր պայմանագիրը բասկերի հետ, ինչի արդյունքում նրա հրաժարագինն աճել էր չորս անգամ:
Սիրարփի Աղաբաբյան



