Բաժիններ՝

ԵՄ-ն պլանավորում է անցնել սմարթֆոնների լիցքավորման միասնական պորտի

Եվրամիության կարգավորող մարմինները պլանավորում են քննարկել շարժական սարքերի լիցքավորման համար միասնական պորտի պարտադիր անցման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«(Լիցքավորման միասնական սարքերի անցման) կամավոր մոտեցման անբավարար արդյունքների առնչությամբ Եվրահանձնաժողովը կքննարկի այլ միջոցների ընդունման արդյունավետությունը»,- մեջբերում է անում գործակալությունը Եվրամիության ներկայացուցչի խոսքից:

Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովն արդեն գրեթե տասը տարի պնդում է, որ ընդունվի այդ միջոցը: Ի պատասխան իշխանությունների ճնշման՝ 2009 թվականին 14 ընկերություններ, ներառյալ Apple-ը, Samsung-ը, Huawei-ը եւ Nokia-ն, ստորագրել են համաձայնագիր հեռախոսների նոր մոդելների համար միասնական լիցքավորող սարք կամավոր սահմանելու մասին: Սակայն ընկերություններից մի քանիսը հետագայում դուրս են եկել պայմանագրից, ասված է հաղորդագրության մեջ:

Անցումը միասնական տիպի լիցքավորող սարքերի կօգնի օգտատերերի հարմարության ապահովմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ է էլեկտրոնային թափոնների կրճատման համար: Նշվում է, որ IPhone-ի եւ Android-ի օգտատերերը երկար ժամանակ գանգատվում են իրենց գաջեթների համար տարբեր լիցքավորիչներ օգտագործելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս