Բաժիններ՝

Գերմանացի աստղանավորդը ՄՏԿ-ից լուսանկարել է երաշտից տուժած Եվրոպան

Աստղանավորդ Ալեքսանդեր Հյորսթը Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) լուսանկարել է կենտրոնական Եվրոպան եւ, մասնավորապես Գերմանիան՝ նպատակ ունենալով ցույց տալ երաշտի մասշտաբները, որն ընդգրկել է տարածաշրջանը: Լուսանկարները նա հրապարակել է Twitter-ում:

400 կիլոմետր բարձրությունից Եվրոպան իրենից ներկայացնում է «ցնցող տեսարան»՝ չորացած հողով, նշել է աստղագնացը: «Այն, ինչը պետք է կանաչ լիներ, այժմ շագանակագույն է: Երբեք նման բան չեմ տեսել»,-գրել է նա: Հյորսթն առանձին հրապարակել է գործնականում ամբողջովին շագանակագույն Պորտուգալիայի լուսանկարը. «Փոշու, ծխի եւ ավազի խառնուրդի տեսք ունի»,-մեկնաբանել է նա:

Եվրոպական երկրներում այս տարվա հուլիս եւ օգոստոս ամիսներին մոլեգնում է անոմալ տապը: Գերմանիայի գյուղացիների միության (DBV) տվյալների համաձայն, 2018 թվականի շոգ ամառը Գերմանիային խոստանում է վերջին 100 տարվա ընթացքում վատագույն բերքը:

Բացի այդ, երաշտը հանգեցրել է երկրի խոշոր գետերի ծանծաղացման: Տապի պատճառով անտառային հրդեհներ են բռնկել Հունաստանում, Պորտուգալիայում եւ Շվեդիայում: Ինչպես նշում են տեղական իշխանությունները եւ ԶԼՄ-ները, հուլիսյան հրդեհների զոհերի թիվը Հունաստանում հասել է 91-ի, իսկ Պորտուգալիայում՝ առնվազն 44-ի: Անտառներ են այրվում նաեւ Իսպանիայի հարավում: Կրակը նաեւ 25 հազար հեկտար անտառ է ոչնչացրել Շվեդիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://twitter.com/Astro_Alex/status/1026581315888603136?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1026581315888603136&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F943162.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031