Բաժիններ՝

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ գործողությունները քրեական հանցանք չեն. Բողոքը Վճռաբեկ դատարանում է. aysor.am

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Վերաքննիչ դատարանում մերժումից հետո Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել։ Ամուսիններ Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործը քննվում է մեկ վարույթում։ Նրանց պաշտպանական կողմը, որն իրականացնելու է նաև նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի պաշտպանությունը, պնդում է, որ իր պաշտպանյալները ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածների սուբյեկտներ չեն։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել. Մենք համարում ենք, որ ո՛չ Վաչագան Ղազարյանը, ո՛չ էլ իր կինը չեն կարող հանդիսանալ իրենց մեղադրանքում նշված հանցագործությունների սուբյեկտ։ Սա մեր իրավական գնահատականն է, որի շուրջ այս պահին Վճռաբեկ դատարանում առկա է բողոք և սպասում ենք դրա քննությանը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցի վերաբերյալ վերաքննիչ բողոքին Վերաքննիչ քրեական դատարանը չի անդրադարձել և այդ կապակցությամբ դիմել են Վճռաբեկ դատարան, որտեղ Ղազարյանների պաշտպանությունը նախադեպային որոշում է ակնկալում։

Փաստաբանն ավելի հստակ է ձևակերպում վռաբեկ բողոքի էությունը. «Վաչագան Ղազարյանը և նրա կինը մեղադրվում են մի արարքի համար, որը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկել։ Այսինքն՝ այն պաշտոնը, որը Վաչագան Ղազարյանը զբաղեցրել է 2017-ին, դա օրենքի ուժով ապաքրեականացվել է։ Այսինքն՝ այդ պաշտոնը, ի թիվս այլ պաշտոնների, հանվել է ապօրինի հարստացման և կեղծ հայտարարգրման պաշտոնների ցանկից»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս