Ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ. վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին

Օգոստոսի 8-ին, ժամը 08:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Երասխ 65-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Ազատավան գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Ս.-ն (ծնված 1962 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2009 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Ս.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031