Բաժիններ՝

Հներին հանեք նորերին նշանակեք. մարզպետն ասել է՝ նախարարն է հրահանգել. newsbook.am

Արարատի մարզում մեկնարկած մարզպետ-բուժկենտրոնի ղեկավարներ «բանավեճը» կարծես թե առաջիկայում նոր զարգացումներ է ենթադրում: Հաղորդում է newsbook.am-ը։ Ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Արարատի նորանշանակ մարզպետը կոնֆլիկտ է հրահրում իր և մարզի բուժկենտրոնների ղեկավարների միջև:

Վերջինս առանձին-առանձին իր մոտ էր կանչել մարզի բուժհաստատության ղեկավարներին՝ հորդորելով նրանց ինքնակամ դիմում ներկայացնել և հեռանալ: Այս գործըթնացին զուգահեռ մարզպետը հներից «ազատված» պաշտոններն արդեն իսկ իր շրջապատի մարդկանց է խոստացել: Ի դեպ՝ օրերս Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Սոկրատ Հախվերդյանը հանդես էր եկել գրառմամբ, որտեղ նշել էր.

«Արարատի մարզի մարզպետը ինձ հրավիրեց և առաջարկեց համաձայնել տեղափոխվել նախկինում իմ զբաղեցրած Արատաշատ ԲԿ ՓԲԸ Վերակենդանացման և ինտենսիվ բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնին՝ հղում անելով, թե ինքը առողջապահական հարցերին լավատեղյակ չէ ու դա նախարարի որոշումն է»:

Գրառման մեջ Հախվերդյանը նաև տեղեկացրել էր, թե մարզպետն ասել է, որ մոտ 90-95 բուժհիմնարկների տնօրեններ պետք է փոխվեն, քանի որ հին իշխանությունները նշանակել են իրենց մարդկանց և հիմա նորը նշանակելու է իրենցը:

«Պատասխանս բացասական էր: Ի գիտություն մարզպետի՝ հայտնեցի, որ երբեք որևէ մեկի մարդը չեմ եղել, ներկայումս չեմ, չեմ էլ պատրաստվում լինել ապագայում: Եվ ի՞նչ է նշանակում լինել սրա կամ նրա մարդը: Ես մինչև հիմա կարծում էի, թե մենք ՀՀ քաղաքացիներ ենք՝ անկախ մեր բնակավայրից և հայացքներից, միասնական հայ ազգի մաս ենք կազմում»:

Սարձյալ, ըստ մամուլի հրապարակուների, նորանշանակ մարզպետը բուժհաստատությունների ղեկավարներին հորդորել է հանգիստ ճանապարհով հեռանալ, այլապես սպառնացել է ԱԱԾ-ով ու իրավապահ մարմինների ստուգումներով: NewsBook-ի տեղեկություններով այս պահին արդեն լայնածավալ ստուգումներ են իրականացվում «Մասիսի» բժշկական կենտրոնում:

«Վեդու» բժշկական կենտրոնում ևս ստուգումներ են սկսել: Ավելին՝ ստուգումներն ընթանում են ինտերեկտիվ եղանակով. անուն առ անուն հարցումներ են իրականացվում կենտրոնում վիրահատված հիվանդների շրջանակներում, օրինակ՝ որ վիրահատության համար ինչքան են վճարել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս