Բաժիններ՝

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կրակը տարածվել է ամբողջ տարածքում. դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը

Օգոստոսի 8-ին, ժամը 00:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բախման հետևանքով աշտարակից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:04-ին:

Այրվել է բենզալցակայանը մասնակի՝ 50 քմ և 4 սառնարան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բաքերից վառելիքի տեղափոխումը բենզատարներ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031