Բաժիններ՝

Գեղեցկության թագուհին հրաժարվել է թագից հանուն շնաձկով տատուի

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Ֆելան քաղաքում գեղեցկության թագուհին տիտղոսից հրաժարվել է, որպեսզի տատուն չթաքցնելու իրավունք ունենա: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

Սիերա Լեյդեն գեղեցկության մրցույթում հաղթել է 17 տարեկանում: Այն ժամանակ նա տատուներ չուներ, բայց չափահաս դառնալուց հետո նրա նախաբազկին հայտնվեց շնաձկան պատկեր, իսկ ուսին աղջիկը ծաղիկներ էր դաջել: Ֆելան քաղաքի առեւտրի պալատը պահանջել էր, որ աղջիկը տատուները թաքցնի պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ նրա գլխին թագն է եւ գեղեցկության մրցույթի լանջագոտին:

Սիերա Լեյդեն նախընտրել է պայմանագիրը չստորագրել եւ հրաժարվել Էէ տիտղոսից: «Ես չեմ կարծում, որ տատուները հարկավոր է քողարկել, քանի որ այժմ դրանք միանգամայն նորմալ են»,-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031