
Մարզահամերգային համալիրում հրդեհ է բռնկվել. մեկնել է վեց մարտական հաշվարկ (լրացված)

Օգոստոսի 7-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Արտակարգ իրավիճակների արձագանքման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հետախուզության արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: