«Բարսելոնան» առաջարկել է Մինային, Գոմեսին և 50 միլիոն եվրո՝ Պոգբայի համար
«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար արդեն իսկ առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական կողմը մերժել է կատալոնացիներին՝ նշելով, որ ավելի մեծ գումար է պահանջում:
«Բարսելոնան» անգլիական ակումբին է առաջարկել Յերի Մինային, Անդրե Գոմեսին և ևս 50 մլն եվրո:
Կատալոնական ակումբը պետք է շտապի, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինո Ռայոլան, ով Պոգբայի գործակալն է, հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ և նշել է, որ ֆրանսիացին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
«Բարսելոնան» շահագրգռված է Պոգբայի տեղափոխմամբ, սակայն հիմնական խնդիրը տեղափոխման գումարն է: Ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա ավելի քան 100 միլիոն եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստը պահանջում է շատ բարձր աշխատավարձ:
Այսպիսով, «Բարսելոնայի» ցանկալի տրանսֆերների ցանկում ֆրանսիացի կիսապաշտպանը 4-րդն է: Նրանից առաջ են գտնվում «Այաքսի» ֆուտբոլիստ Ֆրանկի դե Յոնգը, Ադրիան Ռաբիոն՝ ՊՍԺ-ից, ինչպես նաև «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանը:
Սիրարփի Աղաբաբյան