
WannaCry վիրուսը Թայվանում կանգնեցրել է iPhone-ի արտադրության գործարանների աշխատանքը

WannaCry վիրուսի տարատեսակը ախտահարել է Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) ընկերության մի քանի գործարաններ, որոնք դետալներ են արտադրում Միացյալ Նահանգների Apple ընկերության iPhone սմարթֆոնների համար:
Դրա հետեւանքով Թայվանի ձեռնարկություններում աշխատանքը կանգ է առել երեք օրով: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ վարակումը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին նոր արտադրական գործիքի ծրագրային ապահովում տեղակայելիս: Դրա հետեւանքով Թայնան, Սինչժու եւ Թայչժուն քաղաքներում ընկերության գործարանների աշխատանքը դադարեցվել է եւ վերսկսել է օգոստոսի 6-ին:
Ըկերությունը հույս ունի, որ աշխատանքի ընդհատումը չի ազդի իր արտադրողականության վրա, եւ Apple-ի համար պատվերը կկատարվի ժամանակին, նշել է Bloomberg-ը: WannaCry ծածկագրիչ-վիրուսը Windows գործառական համակարգով համակարգիչների վրա գրոհել է 2017 թվականի մայիսի 12-ին 74 երկրներում: Այն արգելափակել է համակարգիչները եւ պահանջել փողի փոխանցում մուտքի վերականգնման համար: Ամբողջ աշխարհում կատարվել է WannaCry-ի օգտագործմամբ 45 հազար կիբեռհարձակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: