Բաժիններ՝

Wildside-ը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի «Նոր պապը» սերիալում

Wildside արտադրական կազմակերպությունը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի «Նոր պապը» (The New Pope) հեռուստատեսային սերիալի նոր էպիզոդներում: Աս մասին տեղեկանում ենք երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Ըստ հայտարարության՝ կարող են դիմել ցանկացած տարիքի կանայք, տղամարդիկ և երեխաներ, իսկ աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ներկայումս կազմակերպությունը հավաքում է հետաքրքրված թեկնածուների նկարները, իսկ ընտրվելու դեպքում տվյալ անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Նկարահանումները տեղի են ունենալու Հռոմում, 2018թ. նոյեմբերին: Դիմելու համար անհրաժեշտ է նկարներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

«Wildside արտադրական կազմակերպությունը կապվել է «Ոսկե ծիրանի» հետ` խնդրելով տարածել հետևյալ տեղեկությունը: Փառատոնը հավաքելու է հավաքված նկարները և ուղարկելու է կազմակերպությանը, և չի մասնակցելու ընտրության գործընթացին: Ներքևում նշված հայտարարության տեքստը հիմնված է Wildside-ի ուղարկած նամակի վրա, որը չի պարունակում որևէ տեղեկություն նկարների քանակի կամ տեսակի վերաբերյալ: Մենք առաջարկում ենք ուղարկել 4-5 նկար, այդ թվում մեկ դիմանկար: Խնդրում ենք նկարներն ուղարկելիս, վերնագրում նշել անուն ազգանուն: photos for The New Pop: Ընտրված մասնակիցների հետ կկապվեն Wildside կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը չի հոգալու մասնակիցների ճանապարհորդության և կեցության ծախսերը»,-նշված է հայտարարությանը կից տեքստում:

Լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031