
Շարունակվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր շարունակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի քննարկումների երկրորդ փուլը:
Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, պետական կառավարման համակարգի մարմինների, Կենտրոնական բանկի, Բանկերի միության, Փստաբանների պալատի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենքի նախագծի, մասնավորապես՝ պարտատերերի պահանջների, պարտապանի գույքի, պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի, իրավաբանական անձի լուծարման և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթներին, սնանկության վերաբերյալ գործի ավարտին, ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկություններին և սնանկության պարզեցված ընթացակարգերին առնչվող մի շարք դրույթներ:
Հիշեցնենք, որ առաջին քննարկումը տեղի էր ունեցել ս.թ. հուլիսի 5-6-ին, Ծաղկաձորում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն