Հայաստանն ընթացիկ տարում արդեն 86 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարերում
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկների մեդալների քանակը տարեցտարի ավելանում է:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:
«Մասսայական սպորտի տեսանկյունից մեծ ծրագրեր ենք իրականացնում: Այդ ծրագրերում ներգրված են տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ: Կարևորագույն օղակներից է նաև զորակոչային տարիքը, որտեղ իրականացվող միջոցառումների որակական աճն ակնհայտ է»,- ասաց փոխնախարարը:
Ղազարյանի խոսքով` այս տարի դեռևս չի ավարտվել, բայց բարեհաջող է հայկական սպորտի համար: «2018 թվականին մինչև օրս Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ` 30 ոսկե, 24, արծաթե և 32 բրոնզե: Դրանք միայն երիտասարդների և պատանիների առաջնություններում նվաճված մեդալներ են»,-նշեց նախարարը: