Վրաստանի նախագահը նշել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատվելու մեղավորներին
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանին է մեղավոր համարում հանրապետությունից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատվելու համար։
Լեհաստանի, Լիտվայի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարներ Յացեկ Չապուտովիչի, Լինաս Լինկյավիչուսի եւ Էդգար Ռինկեւիչի, ինչպես նաեւ Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոյի հետ օգոստոսի 7-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը նա հայտարարել է, որ հանրապետության օկուպացումն սկսվել է ոչ թե 2008 թվականի օգոստոսին, այլ շատ ավելի շուտ՝ 1991-1992 թվականներին, երբ «Ռուսաստանը հիբրիդային պատերազմի օգնությամբ Վրաստանի կենտրոնական իշխանությունից անջատեց նրա երկու տարածաշրջաններ»:
«Մենք չպետք է երկյուղենք իրերը կոչել իրենց անուններով. այն, ինչ արել ու անում է Ռուսաստանը ինքնիշխան պետության դեմ՝ պատերազմ է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, դա ագրեսիա Էէ, օկուպացիա, եւ դա միջազգային բոլոր նորմերի ոտնահարում է»,-ասել Է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: