
Սուպերմոդելները լուսանկարներ են հրապարակել հաջակցություն կերակրող մայրերի

Victoria՚s Secret-ի «հրեշտակները»՝ Դաուտցեն Քրեզը եւ Քենդիս Սվեյնպոլը, պաշտպանել են կերակրող մայրերին եւ Instagram-ում հրապարակել իրենց լուսանկարները՝ որոնցում նրանք պատկերված են կրծքով կերակրելու պահին: Այդ մասին հայտնել է Metro-ն:
Դաուտցեն Քրեզը, որը երկու զավակ ունի (յոթնամյա Ֆիլոն Ջոյը եւ չորսամյա Միլենա Մեյը), նշել է, որ հավանություն է տալիս այն պայքարին, որը մղվում է հանուն նորածինների համար օգտակար կրծքով կերակրելու:
«Ես նշում եմ, որ հասարակությունը լուրջ խնդիրներ է ստեղծում կրծքով կերակրման համար: Առանձին կանայք գործնականում հնարավորություն չունեն կարգավորելու կրծքով կերակրելը,-գրել է սուպերմոդելը:-Դա քաղաքական սխալների եւ սոցիալական մշակույթի արդյունքն է, որը չի հարգում կանանց, սերունդը շարունակելու սրբազան գործընթաց, մայրությունն ու կնոջ մարմինը»:
Քրեզը նաեւ նշել է, որ, սոցիալական խնդիրներից բացի, կինը բախվում է նաեւ ֆիզիոլոգիական դժվարությունների, ուստի հասարակությունը պետք էամեն կերպ օգնի նրան: