
Սև ռնգեղջյուրի ձագը ծնվել է Անգլիայի կենդանաբանական այգու հյուրերի աչքի առաջ

Մեծ Բրիտանիայի Չեսթերի կենդանաբանական այգու այցելուները դարձել են սեւ ռնգեղջյուրի ծնվելու վկաները: Այդ մասին հայտնել է Chester Zoo-ն: Սովորաբար ռնգեղջյուրները սերունդ են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան: Մալինդին՝ սեւ ռնգեղջյուրի 12-ամյա էգը, ցնցել է կենդանաբանական այգու հյուրերին, երբ նրա մոտ ծնունդն սկսվել է ցերեկվա մոտավորապես 12:30-ին:
Առողջ ձագը լույս աշխարհ է եկել կես ժամից էլ պակաս ժամանակում: Կենդանաբանական այգու աշխատակիցները դա համարել են «շատ հազվագյուտ եւ բացառիկ իրադարձություն»: Փոքրիկ ռնգեղջյուրը ոտքի է կանգնել, այնուհետեւ սկսել է վազել:
Կենդանաբանական այգու կաթնասունների խնամարկու Թիմ Ռոուլենդսը պարզաբանել է, որ վայրի բնությունում ապրում էսոսկ 650 արեւելյան սեւ ռնգեղջյուր, նոր ձագի ծնունդը շատ կարեւոր իրադարձություն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: