Բաժիններ՝

«Լիվերպուլը» միացավ Ռեմզիի համար մղվող պայքարին

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրություների շրջանակում: Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Զինագործների» հետ լրանում է հաջորդ ամռանը, դրա համար միանգամայն հնարավոր է, որ նա կհեռանա մայրաքաղաքային ակումբից մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը:

Ավելի վաղ Ռեմզիին կապում էին «Բարսելոնա» և «Չելսի» տեղափոխվելու հետ: Մամուլը հաղորդում էր ֆուտբոլիստի համար 34 մլն եվրո վճարելու «Կապույտների» պատրաստակամության մասին, այն դեպքում, երբ կատալոնական ակումբը ցանկանում էր ներառել կիսապաշտպանին Ուսման Դեմբելեի մասնակցությամբ գործարքի մեջ:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում 27-ամյա Ռեմզին անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս