Դդմիկային լեչո՝ սխտորով. հիասքանչ նախուտեստ ձմեռվա համար
Բաղադրիչներ
1. Դդմիկ – 2 կգ
2. Քաղցր պղպեղ – 1 կգ
3. Տոմատի մածուկ – 400 գ
4. Սխտոր – 15 ատամիկ
5. Քացախ (9 տոկոսանոց) – 2 թ/գ
6. Բուսայուղ – 100 մլ
7. Սև պղպեղ – 5 հատիկ
8. Դափնու տերև – 5 հատ
9. Շաքարավազ – 100 գ
10. Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած դդմիկը խորանարդաձև կտրատել: Քաղցր պղպեղը բարակ շերտատել:
2. Կաթսայի մեջ խառնել դդմիկը և պղպեղը: Ավելացնել աղ, շաքարավազ, բուսայուղ, տոմատի մածուկ և մի քանի բաժակ ջուր:
3. Շոգեխաշել մոտ 40 րոպե, հետո ավելացնել մանրացրած սխտորը, սև պղպեղը, դափնու տերևը և քացախը, թողնել, որ եռա:
4. Տաք լեչոն լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը