
«Ես կարող եմ շատ բան սովորել Սարիից». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մաուրիցիո Սարիի աշխատանքը: Կիրակի՝ օգոստոսի 5-ին, Անգլիայի Սուպերգավաթի համար խաղում «Ուեմբլիում» կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
«Ուրախ եմ, որ ԱՊԼ-ում հայտնվեց այնպիսի մարզիչ, ինչպիսին Սարին է: Ես կարող եմ շատ բան սովորել նրանից: Անգլիայում բոլորը կսկսեն զարգանալ՝ շնորհիվ նրա գաղափարների: Ես տեսել եմ «Թոշակառուների» ստուգողական խաղերը, և նրան հաջողվել է փոխել թիմի խաղը»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sport-ը:
«Չելսիի» հետ հանդիպումը շատ հետաքրքիր կլինի: «Չելսին» մեր սկզբունքային մրցակիցն է, այդպես էր Կոնտեի ժամանակ, այդպես կլինի նաև Սարիի ժամանակ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը