
Վթար Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում

Օգոստոսի 4-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Ս. Ս.) և «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ. 1964 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: