Բաժիններ՝

Նորածիններին առավել հաճախ տրվող անունները Հայաստանում՝ 2018թ առաջին կիսամյակում

2018 թվականի հունվար-հունիսի ընթացքում ծնված տղա երեխաներին ամենից հաճախ կնքել են Դավիթ անունով, իսկ աղջիկներին՝ Նարե։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Այսպես, հունվար-հունիսին ծնվել է 8541 տղա, 7648 աղջիկ։

Նորածին տղաներից 645-ը ստացել են Դավիթ անունը։ Հաջորդ ամենատարածված անունը Նարեկն է (476), որին հաջորդում են Մարկը (231), Տիգրանը (227) և Ալեքսը (224)։

Աղջիկների շրջանում ամենատարածված անունների թոփ-հնգյակն այսպիսին է՝ Նարե (299), Մարիա (277), Մարի (226), Մանե (202) և Էլեն (196)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս