Բաժիններ՝

Համեղ և օգտակար լոլիկներ՝ սեփական հյութի մեջ

Բաղադրիչներ

1. Հասած լոլիկներ հյութի համար
2. Մանր լոլիկներ
3. Մեխակ և դարչին՝ ըստ ցանկության
4. Հատիկավոր պղպեղ
5. Դափնու տերև
6. Աղ և շաքարավազ

Պատրաստման եղանակը

1. Հասած լոլիկներն անցկացնել մսաղացով, հյութը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա:

2. 1 լ հյութին ավելացնել 5 ճ/գ աղ, 6 ճ/գ շաքարավազ, 5 հատ պղպեղ, 6 հատ դափնու տերև:

3. Եռալուց հետո հանել փրփուրը և եռացնել հյութը մոտ 12-15 րոպե, քանի դեռ չի ավարտվել փրփուրի առաջացումը:

4. Առանձին կաթսայի մեջ ջուր եռացնել:

5. Մաքուր բանկաների մեջ լցնել մանր լոլիկները, վրան եռացրած ջուր լցնել և ծածկել կափարիչով: Կափարիչն էլ իր հերթին ծածկել սրբիչով և թողնել այդպես մոտ 20 րոպե: Հետո փափել ջուրը և լոլիկների վրա լցնել եռացրած հյութը և միանգամից փակել:

6. 3 լ բանկայի համար պետք է 2 կգ լոլիկ և 1 լ լոլիկի հյութ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031