
12 տարեկան տղան դարձել է Մեքսիկայի խոշորագույն համալսարաններից մեկի ուսանող

12 տարին նոր լրացած շնորհալի տղան դարձել է պատմության մեջ առաջին երեխան, որն ընդունվել է Մեքսիկայի խոշորագույն Ազգային ինքնավար համալսարան (UNAM)։ Կառլոսա Անտոնիո Սանտամարիային համալսարանում գիտեն ինը տարեկանից, երբ նա հաջողությամբ ավարտեց դասընթացները եւ աստիճան ստացավ անալիտիկ քիմիայի, կենսաքիմիայի եւ մոլեկուլյար կենսաբանության գծով:
Այդ մասին ասված է UNAM-ի հաղորդագրության մեջ: Հետագա ուսման համար նա ընտրել է կենսաբժշկության ֆիզիկան, որի դասընթացն սկսվում է օգոստոսի 6-ին: «Նա կլինի միակ ուսանողը, որի ձեռքը բռնած լսարանի դռների մոտ կուղեկցեն ծնողները»,-նշվում է մամուլի տեղեկագրում:
Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հնարավորություն ունենալու համար Սանտամարիային հարկ է եղել էքստեռն քննություններ հանձնել միջնակարգ դպրոցի վկայականի համար:
«Ես պարզապես ցանկանում եմ սովորել. եթե դրա համար դռները փակեն, ես պատուհանից կմտնեմ»,-ասել է անչափահաս ուսանողը: Շնորհալի հրեխային հասցեագրված շնորհավորանքներին միացել է նույնիսկ Մեխիկոյում ԱՄՆ-ի դեսպանությունը՝ Սանտամարիային անվանելով «փոքրիկ մեքսիկացի տաղանդ եւ հանճար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: