Բաժիններ՝

Մարզադահլիճ չունենալու պատճառով հավաքականը չի մասնակցի «Եվրոբասկետին»

Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլին:

Այս մասին հայտնում է մեր երկրի բասկետբոլի ֆեդերացիան: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականն իրավունք էր ստացել մասնակցել «Եվրոբասկետ-2021»-ի նախընտրական 2-րդ փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանում չկա նախընտրական 2-րդ փուլի պահանջներին համապատասխանող մարզադահլիճ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել նախընտրական 2-րդ փուլին մասնակցելու իրավունքից:

Հայաստանի փոխարեն նախընտրական փուլում հանդես կգա Կիպրոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031