Բաժիններ՝

ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք խմբի հիմնադիր և մենակատար ՍԵրժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար:

«Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031