Բաժիններ՝

««Բավարիան» երբեք չէր ծախսի 117 մլն եվրո 33-ամյա ֆուտբոլիստի համար». Ռումենիգե

«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ իր ակումբը չէր ստորագրի թանկարժեք, տարեց ֆուտբոլիստի:

«Եթե ֆուտբոլիստների գներն աճում են, ապա դրանում մեղավոր են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: Ուղղակի նայեք, թե վերջին տարիներին ինչի է հասել «Ռեալը», չնայած նրանք գործնականում փող չեն ծախսել: Չեմպիոնների լիգան հաղթելու համար պետք չէ ընկնել խելագարության մեջ: Մենք կիսում ենք այդ փիլիսոփայությունը:

Ռոնալդո՞ւն: Ես զարմացած էի, երբ Անդրեա Անիելին գնաց այդ գործարքին, բայց«Յուվենթուսի» տեսակետից այդտեղ իմաստ կա: Վերջին տարիներին իտալական ֆուտբոլը կորցրել է դիրքերը, բայց «Բավարիան» երբեք չէր ծախսի այդքան գումար 33-ամյա ֆուտբոլիստի վրա»,- Ռումենիգեին է մեջբերում Football Italia-ն:
«Յուվեն» վճարեց Ռոնալդուի համար 117 մլն եվրո:

«Բավարիայի» պատմության ամենաթանկ տրանսֆերը Տոլիսոյի ձեռքբերումն էր «Լիոնից» 41.5 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031