Բաժիններ՝

Մեսսին ցուցադրել է, թե ում հետ է մարզվում տանը

Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նոր ֆուտբոլային տարեշրջանին պատրաստվում է իր տանը, եւ մարզումների համար նա ընտրել է բնավ ոչ երկոտանի մրցակցի: Մեսսիի կնոջ՝ Անտոնելլա Ռոկուցոյի տեսանյութում արգենտինացին ֆուտբոլ է խաղում իր շան հետ:

«Բարսելոնայի» կազմում ֆուտբոլային նոր սեզոնի նախաշեմին մարզավիճակը պահպանելու համար նա մարզվում է եւ միաժամանակ զվարճանում իր ֆրանսիական մաստիֆի հետ։ Անտոնելլայի նկարահանած տեսանյութը, որ նա զետեղել է Instagram-ում, մեկ օրվա ընթացքում հանրաճանաչ է դարձել եւ տարածվել Համացանցում՝ հավաքելով արդեն ավելի քան 5,7 մլն դիտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031