Բաժիններ՝

Համացանցում հայտնվել են iPhone-ի նոր մոդելի լուսանկարները

Լատվիացի դիզայներ Վենիամին Գեսկինը Twitter-ում ցուցադրել է լուսանկարներ, որոնցում, ենթադրաբար, պատկերված է iPhone-ի նոր մոդելը: Լուսանկարներում ցուցադրված են iPhone X Plus-ի մակետները՝ 6,5-դյույմանոց էկրանով եւ iPhone՝ 6,1 դյույմ դիսփլեյով:

Դիզայների ցուցադրած նախատիպերը նման են նախորդ տարբերակների կոնցեպտներին, որոնք, ինչպես պնդում են, պատրաստվել են նորույթի գծագրերի «վերջնական տարբերակի» հիման վրա:

Դատելով ըստ լուսանկարների՝ հեռախոսի Plus-տարբերակում կլինի կրկնակի խցիկ, մինչդեռ հին մոդելում կա ընդամենը մեկը: Բացի դրանից, նախատիպերում բացակայում են մատնադրոշմների սքաներները: Վենիամինն Գեսկինը գաջեթների ռենդերներ է նկարում IT-շուկայի ապագա նորույթների վերաբերյալ զանազան տեղեկություններով:

Այսպես, դիզայներն առաջինն է ցուցադրել iPhone X-ի՝ բնօրինակին առավելագույնս մոտ նախատիպը: Սպասվում է, որ Apple ընկերությունն իր սմարթֆոնի նոր մոդելը կներկայացնի սեպտեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031