«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց Մագուայերի. «Լեսթերի» մարզիչը հայտարարել է, որ Հարին մնում է ակումբում
Անգլիայի հավաքականի պաշտպանը չափազանց թանկ է:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը վստահ է, որ Հարի Մագուայերը կմնա ակումբում, չնայած «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկներին: Այդ մասին մարզիչը պատմել է Sky Sports-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կարմիր սատանաները» ֆուտբոլիստի համար առաջարկել են 72 մլն եվրո, բայց մերժում են ստացել: «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին հայտնի է դարձել հուլիսի 30-ին, սակայն Don Balon-ը ոչ մի կոնկրետություն չի մտցրել:
Վատագույն դեպքում «Լեսթերը» պլանավորում է խաղացողի համար ստանալ 90 մլն եվրո:
Հարի Մագուայերը հանդես է գալիս «Աղվեսների» կազմում 2017 թվականից: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը