
Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցը

«Աշխատանքային օրը սկսեցինք Գլենդելի Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների հետ հանդիպումով»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ու լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք, որ hուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։