Բաժիններ՝

«Հավատում եմ, որ ինձ հաջող մրցաշրջան է սպասվում». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ կայանալիք մրցաշրջանն իր համար հաջող կլինի:

«Հնարավոր է՝ դուք էլ երբեք չտեսնեք Մխիթարյանին, ով «Բորուսիայում» էր, քանի որ հիմա ես պաշտպանում եմ «Արսենալի» գույները: Սա ակումբ է, որն այլ փիլիսոփայություն ունի: Իհարկե, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջող մրցաշրջան անցկացնեմ: Կաշխատեմ որքան հնարավոր է շատ գոլեր խփել և ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, քանի որ դա շատ կարևոր է թիմի համար: Ես ջանադրաբար աշխատում եմ և հավատում եմ, որ ինձ հաջող մրցաշրջան է սպասվում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Goal-ը:

29-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արսենալ» 2018թ. հունվարին՝ հեռանալով «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031