Հրդեհ Կանիաշիր գյուղում. տուժածներ չկան

Հուլիսի 29-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կանիաշիր գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել` 11:22-ին: Այրվել են խոհանոցի արտաքին պատի և առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 17 քմ և 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031