Բաժիններ՝

Ֆրանսիական տնական պանիր՝ սեփական ձեռքերով. համեղ, արագ և էժան

Բաղադրիչներ

1. Կաթ (3.5% յուղայնությամբ) – 0.5 լ
2. Կաթնաշոռ (9% յուղայնությամբ) – 0.5 կգ
3. Ձու – 1 հատ
4. Կարագ – 50 գ
5. Սոդա – 0.5 թ/գ
6. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ խառնել կաթը և կաթնաշոռը: Կաթսան դնել կրակի վրա և անընդհատ խառնելով հասցնել եռման:

2. Երբ կաթը եռա, իջեցնել կրակը և եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:

3. Երբ կաթը սկսի կտրվել, խառնուրդը լցնել թանզիֆով քամիչի մեջ:

4. Երբ սիճուկը հոսի, պինդ զանգվածի մեջ ավելացնել սոդա, կարագ և ձու:

5. Նորից դնել ցածր կրակի վրա և եփել՝ խառնելով 5 րոպե:

6. Դրանից հետո զանգվածը վերցնել և լցնել նախապես թանզիֆապատված կաղապարի մեջ:

7. Տեղավորել կաղապարը սառնարանի մեջ:

8. Արդեն առավոտյան կարելի է օգտագործել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս