
Սևանի ջուրը խմելուց հետո «Սևան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:
Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սևանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:
Ըստ թերթի տեղեկության՝ Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել: