
«Ռոբերտ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը գտնում է, որ քանի որ անցած 10 տարիների քաղաքական պրոցեսում Ռոբերտ Քոչարյանը գրեթե մասնակցություն չի ունեցել, շատ հարմար է մեղքը նրա վրա բարդել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սողոմոնյանը նշեց, որ, իբր ստեղծվել է հասարակական կարծիք, որ Քոչարյանը պատասխանատու է սրա կամ նրա համար։
«Ես վստահ եմ, որ հասարակությանը սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ, որովհետև այս գործն այսպես չի կարող մնալ»,- ասաց նա։
Վ.Սողոմոնյանը հայտարարեց, որ Ռ.Քոչարյանը մեղքի զգացողություն չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել. «Այս բերիայական 37 թ. գործից հետո հարց կտամ՝ ՀՀ-ում արդարադատությունն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»:
Վ.Սողոմոնյանի կարծիքով՝ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ. «Հուսով եմ՝ շատ շուտով նա հայտնվելու է ազատության մեջ, և կարծում եմ՝ նա մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում