Բաժիններ՝

Իտալիան մեղադրել է Թուրքիային՝ փախստականների հոսքը կանխելու հանձնառությունը չկատարելու մեջ

Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Թուրքիային մեղադրել է փախստականների անօրինական հոսքը դեպի Եվրոպա կանխելու իր հանձնառությունը չկատարելու մեջ։

Իտալացի նախարարի խոսքով՝ 2018թ․ տարեսկզբից մինչ օրս Թուրքիայից Իտալիա է գաղթել 1200 փախստական։

«Տարեսկզբից մինչև հիմա ծովային ճանապարհով Թուրքիայից 1200 փախստական է ներգաղթել։ Եվրամիությունը անօրինական գաղթը վերահսկելու նպատակով Թուրքիային 6 մլրդ եվրո աջակցություն է տրամադրել։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Արդյո՞ք որոշները թերանում են իրենց պարտականությունները կատարելու հարցում»,- ասել է Սալվինին։

Հիշեցնենք, որ 2016թ․ Թուրքիայի և Եվրամիության միջև ստորագրված պայմանագրով Թուրքիան պարտավորվել է կանխել սիրիացի փախստականների անօրինական արտագաղթը դեպի եվրոպական երկրներ։

yenicaggazetesi.com.tr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031