«Ռեալը» 18 տարում առաջին անգամ կսկսի մրցաշրջանը՝ առանց «Ոսկե գնդակի» դափնեկրի
Մադրիդի «Ռեալի» կազմում վերջին 18 տարիներին առաջին անգամ չի լինելու «Ոսկե գնդակի» դափնեկիր:
Սկսած 2000/01 մրցաշրջանից, երբ արքայական ակումբ տեղափոխվեց կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն, մադրիդյան ակումբի կազմում միշտ եղել է «Ոսկե գնդակի» գոնե մեկ դափնեկիր:
Այդ ժամանակից ի վեր, «Ռեալի» կազմում հանդես են եկել Զինեդին Զիդանը, Մայքլ Օուենը, Ռոնալդոն, Ֆաբիո Կանավարոն, Կական և Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք բոլորը տարբեր ժամանակներում ստացել են «Ոսկե գնդակը»:
Հիշեցնենք, որ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»: Այժմ խաղացող ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակ» ունի միայն Լիոնել Մեսսին, ով, համենայն դեպս այս ամառ, չի տեղափոխվի մադրիդյան ակումբ:
Սիրարփի Աղաբաբյան