
Հունական նախուտեստ լոբիով. ձմռանն անփոխարինելի է

Բաղադրիչներ
1. Լոբի – 1 կգ
2. Լոլիկ – 2 կգ
3. Գազար – 500 գ
4. Սոխ – 500 գ
5. Կծու պղպեղ – 2 հատ
6. Բուլղարական պղպեղ – 1 կգ
7. Բուսայուղ – 1 բաժակ
8. Մաղադանոս – 1 փունջ
9. Աղ – 3 ճ/գ
10. Սխտոր – 1 հատ
11. Քացախի էսենցիա (70 տոկոսանոց) – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Թրջել լոբին և եփել մինչև պատրաստ լինելը:
2. Սոխը բարակ կիսալուսնաձև կտրատել:
3. Գազարը քերել խոշոր քերիչով, շոգեխաշել մոտ 20 րոպե:
4. Մսաղացով անցկացնել լոլիկը, սխտորը, կծու պղպեղը և մաղադանոսը:
5. Բոլորը խառնել, ավելացնել լոբին, աղը և քացախը, շոգեխաշել 15 րոպե:
6. Տաք զանգվածը լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել և փաթաթել մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը