Բաժիններ՝

Ովքե՞ր են տեղ գտել Նեյմարի թոփ-5 թիմում

Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր նախընտրելի ֆուտբոլիստների հավաքականի և թոփ-5 ֆուտբոլիստների մասին:

Իր հավաքականում Նեյմարն ընդգրկել է արգենտինացի հարձակվող Մեսսիին, բրազիլացիներ Դանի Ալվեսին, Տիագո Սիլվային և Գաբրիել Ժեզուսին: Իր խորհրդանշական հավաքականում Նեյմարն ընդգրկել է նաև ինքն իրեն:

Նեյմարն ակնարկել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

«Ոչ բոլորը գիտեն՝ ինչերի միջով եմ անցել ես՝ այստեղ հայտնվելու համար: Իմ կյանքում ոչինչ երբեք հեշտ չի եղել, հիմա էլ չի լինի այդպես: Երազանքներս մնում են: Ոչ թե երազանքը, այլ նպատակը»,- նշել է Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս