«Ռոնալդուն 20-ամյա ֆուտբոլիստի մարզավիճակ ունի». «Յուվենթուսի» բժիշկներ
Թուրինի «Յուվենթուսի» բժիշկները պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակը համեմատել են 20-ամյա ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի հետ: Բժիշկները նշել են, որ Ռոնալդուն ունի 20-ամյա ֆուտբոլիստի մարզավիճակ:
33-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբ տեղափոխվելուց առաջ բուժզննում էր անցել և հաճելիորեն զարմացրել էր բժիշկներին:
«Ռոնալդուի օրգանիզմում կա 7% յուղ (միջին տարիքի ֆուտբոլիստների մոտ լինում է 10-11%): Մարմնի մկանային քաշը 50% է (միջին ցուցանիշը`46%):
2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում Ռոնալդուն զարգացրել է 33.98 կմժ արագություն, ինչը մրցաշարի ամենաբարձր ցուցանիշն է»,- գրել է BeIN SPORTS- ի լրագրող Մատեո Բոնետին թվիթերյան իր էջում:
Սիրարփի Աղաբաբյան