Գատուզոն հաստատել է, որ Բոնուչչին ցանկանում է հեռանալ
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է, որ պաշտպան Լեոնարդո Բոնուչչին ցանկանում է փոխել ակումբը:
«Ես խոսեցի Լեոյի հետ: Պետք է ազնիվ լինել և խոսել ամեն ինչի մասին այնպես, ինչպես դա իսկապես կա: Մենք հանդիպում ունեցանք: Նա խոսեց ինձ հետ: Բայց նա պետք է դա քննարկի ոչ թե ինձ, այլ ղեկավարության հետ:
Մինչև նա հեռանում է թիմից, ես ուզում եմ տեսնել այն նույն Բոնուչչիին, որ տեսել եմ վերջին 12 օրերին՝ պրոֆեսիոնալ, ով նման է իրական ավագի և աջակցում է թիմին: Լեոն և ղեկավարությունը որոշում կկայացնեն: Բայց ես հույս ունեմ, որ նա կմնա: Նա ուժեղ է հոգեբանորեն և տաղանդավոր ֆուտբոլիստ է: Կարծում եմ, նույնիսկ, եթե խաղացողը ցանկություն է հայտնում հեռանալ, մարզիչը պետք է ամեն ինչ անի, որ համոզի նրան մնալ»,- նշել է Գատուզոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» կարող է վերադարձնել Բոնիչչիին «Յուվենթուսին»` Գոնսալո Իգուաինի փոխարեն:
Սիրարփի Աղաբաբյան