
«Ես տեսնում եմ շատ որակյալ ֆուտբոլիստներ, բայց նրանք ինձ նման չեն». Իբրահիմովիչ

«Լոս Անջելես Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով նախորդ մրցաշրջանում խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, կատակել է նախկին թիմի մասին: Շվեդ ֆուտբոլիստն ԱՄՆ-ում ներկա է գտնվել մանչեսթերյան ակումբի մարզմանը:
«Գուշակիր՝ ով է վերադարձել: Ես հետևում եմ «Յունայթեդի» մարզմանը: Ես տեսնում եմ շատ որակյալ ֆուտբոլիստների, բայց նրանք ինձ նման չեն:
Հաճելի է տեսնել, որ այս տղաները երջանիկ են: Եղեք պատրաստ այս մրցաշրջանի համար, քանի որ այն խոստանում է հատուկ լինել: Կարծում եմ, որ մարզիչն ինչ-որ բան մտածել է: Հաջողություններ նոր մրցաշրջանում: Վայելեք»,- ասել է Իբրահիմովիչը:
Սիրարփի Աղաբաբյան