Բաժիններ՝

««Լիվերպուլն» իր պատմությամբ միշտ կլինի չեմպիոնության հավակնորդ». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում հաղթանակի համար սպասվելիք պայքարի մասին:

«Անգլիայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդնե՞րը: Այդպիսի թիմերը շատ են, և մենք դրանցից մեկն ենք: «Լիվերպուլը» նույնպես չեմպիոնության հավակնորդ է: Իրենց հիասքանչ պատմությամբ նրանք միշտ կլինեն հաղթանակի համար պայքարում ֆավորիտների մեջ»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» նվաճեց ԱՊԼ-ի ոսկե մեդալները՝ հավաքելով 100 միավոր: «Լիվերպուլը» գրավեց 4-րդ տեղը և հետ մնաց «քաղաքայիններից» 25 միավորով:

2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին, համապատասխանաբար՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031