Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է «Տոտենհեմին» 60 մլն ֆունտ վճարել Ուգո Լյորիսի համար

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:

Ըստ պարբերականի տեղեկության՝ «Սերուցքայինները» պատրաստ են 31-ամյա դարպասապահի տրանսֆերի համար անգլիական ակումբին վճարել 60 մլն ֆունտ (67.5 մլն եվրո): Սակայն ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, և «Տոտենհեմը» մտադիր չէ բաժանվել թիմի առաջատարներից մեկից:

Եթե այս տրանսֆերը կայանա, ապա Լյորիսը կդառնա ամենաթանկ դարպասապահը պատմության մեջ: Տվյալ պահին դարպասապահի ամենաթանկ տրանսֆերը հանդիսանում է Ալիսոն Բեքերի տեղափոխությունը «Ռոմայից» «Լիվերպուլ» 62.5 մլն եվրոյով:

Լյորիսը հանդես է գալիս լոնդոնյան ակումբի կազմում 2012 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 36 խաղ ԱՊԼ-ում և բաց է թողել 35 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս