Բաժիններ՝

Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին

Chess.com կայքը կազմակերպում է հերթական խոշոր մրցաշարը, որին կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը:

Մրցաշարն անցկացվում է համացանցի միջոցով: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնցից 14-ը՝ Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վիդիթ Գուջրաթին,Վեյ Յին, Հոու Յիֆանը և Դուդա Յան Քշիշտոֆը ընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ 2 շախմատիստ՝ Զավեն Անդրիասյանը և Լենիեր Դոմինգեսը մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել են որակավորման մրցաշարերի արդյունքում:

Մրցաշարն անցկացվելու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: Մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան, իսկ Զավեն Անդրիասյանի մրցակիցը կլինի Վիդիթ Գուջրաթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031