
«Էլ Կլասիկո»-ների օրերը հայտնի են

Ֆուտբոլի Իսպանիայի արքայական ֆեդերացիան ներկայացրել է Լա Լիգայի առաջիկա առաջնության խաղացանկը, որից էլ հայտնի է դարձել «Էլ Կլասիկո»-ների օրերը:
«Արքայական ակումբի» և «կապտանռնագույնների» միջև առաջին խաղը կկայանա հոկտեմբերի 28-ին: «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ՝ «Նոու Կամպ» մարզադաշտում կընդունի «Ռեալ»-ին:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին, այս անգամ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում «սերուցքայիններ» կփորձեն գերազանցել «կատալոնացիներին»:
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 19-ին: