Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի կոչման համար պայքարող մասնագետների անունները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն մարզիչների ընդլայնված ցանկը:

11 մարզիչների շարքում են Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Ստանիսլավ Չերչեսովը (Ռուսաստանի ազգային ընտրանի), Զլատկո Դալիչը (Խորվաթիայի ազգային թիմ), Դիդիե Դեշամը (Ֆրանսիայի ազգային թիմ), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինեսը (Բելգիայի ազգային թիմ), Դիեգո Սիմիոնեն (Մադրիդի «Ատլետիկո»), Գարեթ Սաութգեյթը (Անգլիայի ազգային թիմ), Էռնեստո Վալվերդեն («Բարսելոնա») և Զինեդին Զիդան («Ռեալ»):

Լավագույն եռյակը հայտնի կլինի ավելի ուշ, իսկ պաշտոնական մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:

Նախորդ տարի ՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզչիչ ճանաչեց Զինեդին Զիդանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031