
ԵՄ-ն Ժնևում կանցկացնի կոնսուլտացիաներ միգրանտների համար կենտրոնների ստեղծման շուրջը

Եվրամիությունը հուլիսի վերջին Ժնեւում միջազգային կազմակերպությունների հետ կոնսուլտացիաներ կանցկացնի Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս միգրանտների համար կենտրոնների ստեղծման հարցի շուրջը, հուլիսի 24-ին հայտնել է Եվրահանձնաժողովը։
Հունիսի վերջին կայացած գագաթնաժողովում ԵՄ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնության եկան միգրացիոն ճգնաժամի լուծման համար մշակելու եւ իրագործելու Եվրոպայում վերահսկելի կենտրոնների եւ Միջերկրյածովյան տարածաշրջանում ծովում փրկված միգրանտների ափ իջեցման տարածաշրջանային հարթակների ստեղծման հայեցակարգերը:
«Սպասվում է, որ հուլիսի 25-ին ԵՄ-ի երկրների դեսպանները կքննարկեն ԵՄ-ում վերահսկելի կենտրոնների հայեցակարգը եւ ծովում փրկվածների ափ իջեցման համար ԵՄ-ում ժամանակավոր պարփակ մեխաիզմ արագ գործի դնելու հնարավորությունը»,- հուլիսի 24-ին հաղորդել է ԵՀ-ն՝ հաշվետվություն տալով հունիսի գագաթնաժողովի որոշումների մշակման շուրջը:
Միգրանտերի ափ իջեցման տարածաշրջանային համաձայնագրերի հայեցակարգը մշակվում է Միգրացիայի միջազգային կազմակերհության եւ Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչության հետ սերտ համագործակցությամբ եւ երրորդ երկրների հետ գործընկերությամբ: Այդ համաձայնագրերի նպատական է «փրկված մարդկանց արագ եւ անվտանգ ափ իջեցման» ապահովումը «Միջերկրական ծովի երկու կողմերում»՝ միջազգային իրավունքին համապատասխան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP