Բաժիններ՝

««Ոսկե գնդակի» ֆավորիտների թվում կնշեմ Ռոնալդուին, Մոդրիչին, Վարանին, Նեյմարին և ինձ». Կիլիան Մբապե

Համեստ չէ, բայց արդար է: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է «Ոսկե գնդակի» հավակնորդներին:

«Անպայման կնշեմ Ռոնալդուին: Ֆավորիտների թվում կնշեմ նաև Մոդրիչին, Վարանին, ով հաղթեց ամեն ինչ, և Նեյմարին: Բրազիլացին լավ Աշխարհի առաջնություն անցկացրեց, և մարդիկ չպետք է կենտրոնանան նրա սիմուլյացիաների վրա:

Հինգերորդը կնշեմ ինձ: Այս տարի գլխավոր դերը կխաղա Աշխարհի առաջնությունը, չէ՞ որ դա գլխավոր մրցաշարն է ֆուտբոլում»,- Մբապեին է մեջբերում France Football-ը:
19-ամյա Կիլիանը ԱԱ-2018-ում դարձավ 4 գոլի հեղինակ:

Ֆրանսիան հաղթեց ԱԱ-ն, իսկ Մբապեն դարձավ մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031